Ֆինանսների կառավարման «ԱՐՎԵՍՏը»

Ֆինանսների կառավարման «ԱՐՎԵՍՏը»

մայիս 14, 2026
«ԻՆՔՈՐ» ներդրումային ընկերությունը (նախկինում՝ «ՌԵՆԵՍԱ») նշեց իր հիմնադրման 25-ամյակը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպելով փակ կորպորատիվ միջոցառում՝ գործընկերների, հաճախորդների և բիզնես համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
25 տարվա անընդմեջ գործունեությունը Հայաստանի ֆինանսական շուկայում վկայում է ընկերության կայունության, մասնագիտական փորձառության և փոփոխվող շուկայական պայմաններին արդյունավետ արձագանքելու կարողության մասին։ Հաճախորդակենտրոն մոտեցման, պատասխանատու կառավարման և երկարաժամկետ ռազմավարության շնորհիվ «ԻՆՔՈՐ»-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ որպես ներդրումային ոլորտի առաջատար ընկերություններից մեկը։
Հավատարիմ մնալով իր հիմնարար արժեքներին՝ «ԻՆՔՈՐ»-ը շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ, ընդլայնում ծառայությունների շրջանակը և կիրառում միջազգային լավագույն փորձը։ Ընկերության նպատակն է ներդրողներին առաջարկել ժամանակակից ֆինանսական գործիքներ, նոր հնարավորություններ և ավելի լայն հասանելիություն միջազգային կապիտալի շուկաներին։
Հոբելյանական միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև ընկերության ծառայությունների զարգացման նոր փուլի մասին, որի շրջանակում տեխնոլոգիական արդիականացումը հնարավորություն կտա ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատ ներդրողներին առավել արդյունավետ կառավարել իրենց ներդրումային պորտֆելները և օգտվել միջազգային ֆինանսական շուկաների ընձեռած հնարավորություններից։
Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական «Art Alive» կենդանի գեղարվեստական պերֆորմանսով՝ ընդգծելով երեկոյի գլխավոր գաղափարը․ կապիտալի և ներդրումների արդյունավետ կառավարումը նույնպես արվեստ է։