Ճանապարհ դեպի կապիտալի շուկա
նոյեմբեր 27, 2025
Հայաստանյան մրցակցային և արագ զարգացող շուկայում միայն ավանդական բանկային պարտքին ապավինելը հաճախ սահմանափակում է ընկերությունների աճի հնարավորությունները և ազդում ռազմավարական որոշումների կայացման ճկունության վրա։ Ժամանակակից բիզնես միջավայրում առավել կարևոր է դառնում ֆինանսական անկախությունը, կապիտալի բազմազան աղբյուրների հասանելիությունը և երկարաժամկետ կայուն ֆինանսավորման մեխանիզմների կիրառումը։
Այս համատեքստում INCORE CJSC-ը, Armenia Stock Exchange (AMX)-ի հետ համատեղ, կազմակերպեցին ռազմավարական ներդրումային բրիֆինգ՝ «Road to Capital Markets» խորագրով։
Միջոցառումը նախատեսված էր ընկերությունների ղեկավարների, ֆինանսական տնօրենների (CFO), ֆինանսական մենեջերների և բիզնեսում որոշումներ կայացնող անձանց համար, ովքեր փնտրում էին ֆինանսավորման ավելի արդյունավետ, ճկուն և կայուն այլընտրանքներ։
Բրիֆինգի ընթացքում տեղի ունեցան մի շարք մասնագիտական քննարկումներ՝ կարգավորող մարմինների, շուկայի օպերատորների, ներդրումային ոլորտի ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ։ Քննարկվեցին են կապիտալի շուկայի զարգացման միտումները, ֆինանսավորման ժամանակակից գործիքները, ինչպես նաև տեղական և միջազգային շուկաներում ներգրավման հնարավորությունները։
Միջոցառման հիմնական նպատակն է համախմբել ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին, վերհանել ֆինանսական կառավարման առկա խնդիրները և ներկայացնել կիրառելի ու գործող ռազմավարություններ՝ ուղղված բիզնեսի կայուն զարգացմանը։
Այս նախաձեռնությունը կարևոր հարթակ է այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են վերանայել իրենց ֆինանսավորման ռազմավարությունը, նվազեցնել կախվածությունը մեկ փոխատուից և բացահայտել աճի նոր հեռանկարներ կապիտալի շուկայում։