Բաժնետերեր
Նշանակալի մասնակիցներ | Մասնակցության չափը կանոնադրական կապիտալում | Բաժնետոմսերի քանակը | Բաժնետոմսերի անվանական արժեքը (ՀՀ դրամ) |
---|---|---|---|
Էդուարդ Մարության | 50% | 10000 | 500.000.000 |
Արայիկ Կարապետյան | 50% | 10000 | 500.000.000 |
Էդուարդ Մուրադի Մարությանը ծնվել է 08.09.1973թ. Երևանում ,1995թ.-ին ավարտել է Երևանի ժող. տնտեսության ինստիտուտը, 1994-1995թթ. աշխատել է «Արարատ» Փայատիրական բանկում որպես գլխավոր տնտեսագետ, այնուհետ արտարժութային գործառնությունների բաժնի պետ,1995-1998թթ.«Սիփանբանկ» ՓԲԸ-ում գործադիր տնօրենի տեղակալ, 1998-1999թթ. «Հայէկոնոմբանկում» ԲԲԸ-ում որպես արտարժույթի և փոխարկությունների վարչության պետ, այնուհետ դիլինգ կենտրոնի տնօրեն, իսկ1999-2005թթ. զբաղեցրել է «Հայէկոնոմբանկի» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալի պաշտոնը:2005թ.-ից հանդիսանում է «ՌԵՆԵՍԱ» (այժմ «ԻՆՔՈՐ») ՓԲԸ-ի բաժնետեր, իսկ 2011թ.-ից նաև խորհրդի նախագահ: 2010թ-ից ՝ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ բաժնետեր և խորհրդի նախագահ :
Արայիկ Ռազմիկի Կարապետյանը ծնվել է 22.01.1965թ. Երևանում: 1988թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1988-1991թթ աշխատել է Արագածոտնի շրջանի ագրովարչությունում, 1992-1996թթ «Կ.Ա.Ռ.» ՓՁ-ում, 1997-1998թթ. ՀՀ Էներգետիկայի և վառելիքի նախարարությունում` Ֆին.վարչության գլխավոր տնտեսագետ, 1998-2006թթ. «Հայինվեսբանկ» ՓԲԸ-ում Վարչության նախագահի տեղակալ, 2006թ.-ից մինչ օրս հանդիսանում է «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ մասնակից, խորհրդի նախագահ: 2009թ.-ից հանդիսանում է «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ բաժնետեր, խորհրդի անդամ:2011թ.-ից հանդիսանում է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ բաժնետեր, խորհրդի անդամ:
2014թ. ապրիլի 7-ին «ՌԵՆԵՍԱ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում բաժնետերերի կողմից միաձայն որոշում է կայացվել համալրել կանոնադրական կապիտալը 150,000,000 ՀՀ դրամով՝՝ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 3,000 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով: 14.04.2014թ. բաժնետերերի կողմից կատարվել է Ընկերության կանոնադրական կապիտալի համալրումը, որից հետո 15.04.2014թ. կայացած բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում հաստատվել է Ընկերության կանոնադրական կապիտալի փաստացի համալրումը, ինչպես նաև Ընկերության Կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ կապված Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման հետ և ուղարկվել ՀՀ ԿԲ գրանցման համար: 30.04.2014թ. ՀՀ ԿԲ նախագահի թիվ 1/381Ա որոշմամբ գրանցվել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ Կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ կապված Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման հետ:
2013թ. ապրիլի 30-ին «ՌԵՆԵՍԱ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում բաժնետերերի կողմից միաձայն որոշում է կայացվել համալրել կանոնադրական կապիտալը 150,000,000 ՀՀ դրամով՝՝ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 3,000 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով: 29.05.2013թ. բաժնետերերի կողմից կատարվել է Ընկերության կանոնադրական կապիտալի համալրումը, որից հետո 30.05.2013թ. կայացած բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում հաստատվել է Ընկերության կանոնադրական կապիտալի փաստացի համալրումը, ինչպես նաև Ընկերության Կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ կապված Ընկերության կանոնադրական կապիտալի համալարման հետ և ուղարկվել ՀՀ ԿԲ գրանցման համար: 17.06.2013թ. ՀՀ ԿԲ նախագահի թիվ 1/500Ա որոշմամբ գրանցվել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ Կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ կապված Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման հետ:
2012թ. ապրիլի 26-ին «ՌԵՆԵՍԱ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում բաժնետերերի կողմից միաձայն որոշում է կայացվել համալրել կանոնադրական կապիտալը 250,000,000 ՀՀ դրամով՝՝ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5,000 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով: 11.05.2012թ. բաժնետերերի կողմից կատարվել է Ընկերության կանոնադրական կապիտալի համալրումը, որից հետո 14.05.2012թ. կայացած բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում հաստատվել է Ընկերության կանոնադրական կապիտալի փաստացի համալրումը, ինչպես նաև Ընկերության Կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ կապված Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման հետ և ուղարկվել ՀՀ ԿԲ գրանցման համար: 13.06.2012թ. ՀՀ ԿԲ նախագահի թիվ 1/552Ա որոշմամբ գրանցվել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ Կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ կապված Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման հետ:
2011թ. ապրիլի 28-ին «ՌԵՆԵՍԱ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում բաժնետերերի կողմից միաձայն որոշում է կայացվել համալրել կանոնադրական կապիտալը 150,000,000 ՀՀ դրամով՝ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 3,000 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով :03.05.2011թ. բաժնետերերի կողմից կատարվել է Ընկերության կանոնադրական կապիտալի համալրումը, որից հետո 04.05.2011թ. կայացած բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում հաստատվել է Ընկերության կանոնադրական կապիտալի փաստացի համալրումը, ինչպես նաև Ընկերության Կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ կապված Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման հետ և ուղարկվել ՀՀ ԿԲ գրանցման համար: 25.05.2011թ. ՀՀ ԿԲ նախագահի թիվ 1/532Ա որոշմամբ գրանցվել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ Կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ կապված Ընկերության կանոնադրական կապիտալի համալրման հետ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ "ԻՆՔՈՐ" ՓԲԸ-ն չի իրականացնում իր կողմից թողարկված արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում և չունի փոքր մասնակցություն ունեցող բաժնետերեր` Ընկերությունը չի հրապարակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի հունիսի 2-ի “Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին” թիվ 166-Ն որոշման 25-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը համաձայն նույն կանոնակարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետի:
Կորպորատիվ կառավարում
Կորպորատիվ կառավարման սկզբունքները
«ԻՆՔՈՐ» ՓԲԸ-ն հեռանկարային ծրագրերի զարգացման , ռիսկերի կառավարման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նկատառումներից ելնելով` կորպորատիվ կառավարման համար հիմք է ընդունել հետևալ սկզբունքները`
Համաձայն «ԻՆՔՈՐ» ՓԲԸ-ի գործնեության հեռանկարային զարգացման գործարար ծրագրի` Ընկերությունում Կորպորատիվ կառավարումը իրականացվում է Ընկերության կանոնադրության, "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ Օրենքի, "Բաժնետիրական ընկերությունների մասին" ՀՀ Օրենքի և ՀՀ ԿԲ կողմից սահմանված պահանջներին համապատասխան:
Ընկերության գործադիր մարմնի աշխատանքի գնահատումը
Ընկերության գործադիր մարմնի աշխատանքների գնահատման հիմք են հանդիսանում վերջինիս կողմից Ընկերության ընդհանուր ժողովին ներկայացվող եռամսյակային հաշվետվությունները, ինչպես նաև Ընկերության կողմից ամսեկան կամ եռամսյակային պարբերականությամբ հրապարակվող հաշվետվությունները, Ընկերության ներքին աուդիտի կողմից ներկայացվող հաշվետվությունները, ՀՀ ԿԲ ստուգման ակտերը, արտաքին աուդիտի անցկացման արդյունքները:
Գործադիր մարմնի աշխատանքները գնահատվում են նաև ելնելով գործադիր մարմնի կողմից`
Ընկերության աշխատակիցների միջին եռամսյակային թիվը` 9: