Արժեթղթերի շուկայում ստեղծված անսահմանափակ հնարավորությունները կարող են լինել պարզ ու հասանելի բոլորին։ Այժմ դուք կարող եք ներդրումներ կատարել աշխարհի ցանկացած կետում ստեղծված ամենահեղափոխական գաղափարներում, դառնալ փոփոխվող աշխարհի նշանակալի մասնակից, լինել ֆինանսապես անկախ և կառավարել ձեր ակտիվներն ավելի արդյունավետ ու խելացի։
Բրոքերային գործունեություն է համարվում հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը, ինչպես նաև Ընկերության կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը: Ընկերությունն առաջարկում է ազատ դրամական միջոցների շահավետ ներդրման և ավելացման հնարավորություն:
Մեր ընկերության կողմից մշակված բրոքերային ծառայությունների փաթեթը հնարավորություն է տալիս նվազագույն գործառնական ռիսկերի պայմաններում արդյունավետ կերպով ներդրումներ կատարել արժեթղթերում և այլ ֆինանսական գործիքներում, խելամիտ ձևով կառավարել ներդրված միջոցները և արդյունքում ստանալ բարձր եկամուտներ: Բրոքերային ծառայությունները մատուցվում են և՛ ռեզիդենտ, և՛ ոչ ռեզիդենտ անձանց ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա շուկաներում:
Ընկերության կողմից առաջարկվող բրոքերային ծառայությունները ներառում են՝
- Բրոքերային հաշվի բացում և վարում,
- Հայաստանի ֆոնդային բորսայում արժեթղթերով գործարքների իրականացում,
- Արտասահմանյան բորսաներում արժեթղթերով գործարքների իրականացում,
- Արտաբորսայական գործարքներ
Բրոքերային ծառայությունների հետ կապված հարցերը կարգավորվում են «Ինքոր» ՓԲԸ-ի «Բրոքերային ծառայությունների մատուցման կանոնակարգ» և այլ նորմատիվային ակտերով: Փաստաթղթերի ցանկը որը անհրաժեշտ է հաճախորդ դառնալու համար (որպես օրինակ ՓԼԱՖ-ով սահմանված նվազագույն փաստաթղթերի ցանկը)
Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր (ԱՁ) հաճախորդի դեպքում՝
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- Հանրային ծառայությունների համարանիշ,
- ՀՎՀՀ (ԱՁ-ի դեպքում):
Իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝
- Պետական գրանցման փաստաթուղթը,
- Իրավաբանական անձի կանոնադրությունը կամ համանման այլ փաստաթուղթը:
Բրոքերային ծառայություններ
Հաշվարկների օրինակ
Ժամանակահատված (տարի) |
Սկզբնական գումար |
Եկամտաբերություն |
Ամսական ավելացումներ |
Ընդհանուր ավելացումներ |
Վերջնական բալանս |
---|---|---|---|---|---|
10 | $2000 | 12% | $100 | $12000 | $29000 |
10 | $2000 | 12% | $150 | $18000 | $41000 |
10 | $2000 | 12% | $200 | $24000 | $52000 |
15 | $2000 | 12% | $100 | $18000 | $61000 |
15 | $2000 | 12% | $150 | $27000 | $86000 |
15 | $2000 | 12% | $200 | $36000 | $110000 |
20 | $2000 | 12% | $100 | $24000 | $119000 |
20 | $2000 | 12% | $150 | $36000 | $167000 |
20 | $2000 | 12% | $200 | $48000 | $216000 |
Պորտֆելի կառավարում
Ցածր ռիսկայնության ռազմավարություն | Միջին ռիսկայնության ռազմավարություն | Բարձր ռիսկայնության ռազմավարություն | |
---|---|---|---|
Եկամտաբերություն | Տարեկան մինչև 5% | Տարեկան 10% - 15% | Տարեկան 20%+ |
Կառուցվածք | Պարտատոմս 100% |
Բաժնետոմս 70% Պարտատոմս 25% Ապրանքահումք 5% |
Բաժնետոմս 100% |
Շուկա | Հայաստանի ֆոնդային բորսա | Հայաստանի ֆոնդային բորսա / ԱՄՆ շուկաներ | ԱՄՆ շուկաներ |
Արժույթ | ԱՄՆ դոլար | ԱՄՆ դոլար | ԱՄՆ դոլար |
Վճարներ | Կառավարման վճար 0% / Կատարողական վճար 10% | Կառավարման վճար 1% / Կատարողական վճար 10% | Կառավարման վճար 2% / Կատարողական վճար 20% |
Ժամկետ | 1 - 2 տարի | 5 - 10 տարի | 1 - 2 տարի |
Ֆինանսական գործիքներ
-
Բաժնետոմսեր
-
ETF
-
Պարտատոմսեր
-
Կառուցվածքային արժեթղթեր (Structured notes)
-
Ածանցյալ գործիքներ
-
Ֆոնդերի փայեր