Հաճախորդի իրավունքներ
Հարգելի' հաճախորդ, Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ առնչվող ցանկացած տարաձայնություն բացառելու, շահերի բախումը կանխելու, Հաճախորդի իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև ի կատարումն "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Ընկերությունը հաստատել է`
"Հաճախորդների բողոքների քննության գործընթացը կարգավորող ընթացակարգը":Նշենք նաև, որ «ԻՆՔՈՐ» ՓԲԸ-ի ցանկացած ֆիզիկական անձ Հաճախորդ հնարավորություն ունի ներկայացնելու իր հետ կնքվող պայմանագրից բխող պահանջները ինչպես դատարան, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարին:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և «ԻՆՔՈՐ» ՓԲԸ միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «ԻՆՔՈՐ» ՓԲԸ միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Հարգելի' հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը համաձայնել է դատական կարգով չվիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները:
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության վերաբերյալ "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմում ստանալու աշխատանքային օրվա ընթացքում ընթացքում: Վայրը` Ընկերության գրասենյակ: